Մաքրեք ձեր դաշտը սադրիչներից. Փոխոստիկանապետի հորդորը՝ ցուցարարներին
«Այս պահին ձեր մեջ սադրիչներ կան, մաքրեք ձեր դաշտը սադրիչներից», -քիչ առաջ Բաղրամյան պողոտայում դիմելով ցուցարարներին, հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
Նա ասաց, որ կան մարդիկ, ովքեր ալկոհոլի ազդեցության տակ են ու ցանկացած պահի կարող են սադրանքների դիմել:
«Ես ձեզ հիմա գեներալի խոսք եմ ասում, ներսում սադրիչներ կան, մաքրեք նրանց»,- ասաց Պողոսյանը ու հեռացավ աղբամաններով կազմված բարիկադների մոտից:
Ցույցի մասնակիցները, սակայն թերահավատ էին փոխոստիկանապետի հայտարարության նկատմամբ, բայց Պողոսյանը պնդեց. «Ստեղ մի քանի տաքգլուխներ կան, որ ամբոխավարությամբ են զբաղված, չեն հավատում, խնդիր չկա»:
Ցուցարարները սակայն նոր թափով սկսեցին բացականչել, և Պողոսյանը հեռացավ` ասելով. «Այսպե՞ս եք ընդունում մեր ասածները, ուրեմն հաջորդ անգամ պարզաբանումներ չեն լինի, կլինեն հստակ գործողությունենր»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում