«Խուզարկության» ժամանակ Օսիպյանը Բաղրամյան պողոտայում մահակներ «առգրավեց»
Այսօր նույնպես Բաղրամյան պողոտայում ցուցարարները խաղաղ են լուսացրել: Ինչպես ամեն օր, այսօր էլ ավլել են, մաքրել տարածքը: Առավոտյան ցուցարարներին հյուր է եկել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, խոսել, կատակել նրանց հետ: Իսկ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ, որը տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանների ղեկավարն է, «խուզարկել» է ցուցարարների «ունեցվածքը» և մահակներ գտել:
«Էս ի՞նչ ա, բա սա մահակ չի՞»,-ծածկոցների տակ ինչ-որ բան տեսնելով հարցրեց Օսիպյանը, ինչին տղաներն արձագանքեցին, որ դրանք մահակ չեն:
«Բա մահակը ո՞նց ա լինում, պոզով-պոչո՞վ»,- արձագանքեց Օսիպյանը և կանչեց ոստիկաններին ու հանձնարարեց «առգրավել» դրանք:
Երիտասարդներն ասացին, որ դրանք մահակ չեն, այլ դրոշի պոչեր, սակայն Օսիպյանը վերցրեց մահակ կոչվող գործիքը, խփեց քարին, գործիքը կոտրվեց, բայց ինքը մնաց իր կարծիքին. «Սա մահակ չի՞: Սենց հավասարաչափ էլ կտրել եք, որ մարդկանց գլխին խփես վնասվածք չէ ստանա՞»:
«Դրոշի պոչն ա, ընգեր Օսիպյան, ջարդվել ա, հավաքել, շարել ենք ըտեղ», -պնդեց խաղաղ ցույցի մասնակիցներից մեկը:
Այնուհետև հանձնարարեց հովանոցները վերացնել, սակայն ցուցարարներն ասացին, որ դրանց տակ իրենց ուտելիքն է, և ճանճերը հավաքվում են դրանց վրա: Բայց մեկ է` Օսիպյանը հանձնարարեց վերացնել դրանք. «Եթե չանեք, ես ինքս կգամ, կհանձնարարեմ կանեն»:
Ցուցարարները համաձայնեցին:
Նախորդող հրապարակում`
Ոստիկանապետ. «Եթե մենք մեզ չբժշկենք, ուրիշները մեզ կբժշկեն այնպես, ինչպես իրենք են ուզում»
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին