ՀՔԾ. Ջերմուկի անձնագրային ծառայության նախկին պետը քաղաքացուն կեղծ հիմքով անձնագիր է տրամադրել
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ջերմուկի անձնագրային ծառայության նախկին պետի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 314-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ համաձայն ձեռք բերված տվյալների՝ 2005 թվականի մարտի 18-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ջերմուկի անձնագրային ծառայության նախկին պետի կողմից Ա. Ա.-ի անվամբ տրվել է կեղծ հիմքով ՀՀ քաղաքացու անձնագիր, որը հետագայում օգտագործվել է վերջինիս կողմից:
Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ