Փարիզում 40 տարվա մեջ առաջին անգամ երկնաքեր կկառուցեն
Փարիզի քաղաքային դատարանը հավանության է արժանացրել 180 մետր բարձրությամբ Եռանկյուն աշտարակի շինարարությունը, այն կլինի վերջին 40 տարում Փարիզում կառուցված առաջին երկնաքերը: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Այնտեղ կտեղակայվի 120 համարով հյուրանոց և 70 հազար քառակուսի մետր մակերեսով գրասենյակներ: Կառույցի ճարտարապետները Լոնդոնի Թեյթ թանգարանի և Պեկինի մարզադաշտի հեղինակներն են:
Երկնաքերի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2018 թվականը: Այն Փարիզի Պորտ դե Վերսալ շրջանում է, որտեղ գտնվում են ցուցահանդեսային տաղավարները: Մինչև այդ վերջին երկնաքերը, որ կառուցել են Փարիզում 210 մետրանոց Մոնպառնաս աշտարակն է, այն վեր է խոյացել 1973 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ