Արմեն Ռուստամյանը հարմարվում է նախարարական աթոռին. «Իրավունք»
«Իրավունք»-ը գրում է. «ԱԺ ՀՅԴ խմբակցությունը, թեպետ համեստորեն լռում է աշնանը խորհրդարանական կոալիցիա կազմելու մտադրության մասին, բայց բացահայտ երևում է, որ աչք ունի նախարարական աթոռների վրա։ Երեկ մինչ ԱԺ արտահերթ նստաշրջանում բուռն քննարկում ու բանավեճեր էր «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ կառավարության պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի վավերացման շուրջ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը գնացել, և բազմել էր կառավարության ներկայացուցիչների աթոռին։ Եվ դարծես թե միայն պայմանավորված չէր նրանով, որ վերջինս ինչ-որ հարց էր քննարկում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի հետ, որովհետև նախարարական աթոռին հարմարվելը տևեց ոչ թե վայրկյաններ, այլ տասնյակ րոպեներ»։