Գարեջրի արտադրության ծավալները նվազել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարկած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում գարեջրի արտադրության ծավալները նվազել են 13,9 տոկոսով: Նվազել է նաև կոնյակի արտադրության ծավալները՝ 21.2 տոկոսով: Նույն պատկերն է նաև հանքային ջրերի ոլորտում. այստեղ արտադրության ծավալները նվազել են 24.9 տոկոսով:
Փոխարենը օղու արտադրության ծավալները հունվար-մայիս ամսիներին աճել են 3.9 տոկոսով: Ըստ էության, տեղական օղու արտադրության ծավալների աճը պայմանավորված է սպառողների գնողունակության անկմամբ: Հայտնի է, որ տեղական արտադրության օղին, ի տարբերություոն ռուսական կամ ուկրաինական օղիների, բավականին էժան է, և մարդիկ սովորաբար լավը գնելու հնարավորություն չունենալով՝ տեղական օղի են գնում: Իսկ ինչ վերաբերում է գարեջրի, կոնյակի և հանքային ջրերի արտադրության ծավալների անկմանը, ապա այս դեպքում պատճառն այն է, որ տարվա սկզբից Հայաստանից դեպի Ռուսաստան ապրանք գրեթե չի արտահանվում: Իսկ ինչպես հայտնի է՝ Հայաստանից դեպի Ռուսաստան հիմնականում արտահանվում էր հենց կոնյակ և հանքային ջուր, վերջին տարիներին ավելացել էր նաև գարեջրի արտահանումը»: