Դ. Սանասարյան. Մինչև երկուշաբթի ժամը 21:00-ն մեր պահանջները չկատարելու դեպքում սկսում ենք մեկ քայլ առաջ ակցիան
«Մենք շարունակում ենք մեր խաղաղ պայքարը, սկսում ենք վճռական փուլը: Իշխանություններ մենք չենք բացելու Բաղրամյան պողոտան մինչև մեր պահանջները չկատարվեն: Սպասելու ենք մինչև երկուշաբիթ ժամը 21:00-ն, եթե գոնե մեր պահանջներից մեկը չկատարվի, ուրեմն սկսում ենք մեկ քայլ առաջ բողոքի ակցիան»,- Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին ասաց քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը:
Քաղաքացիները դրական արձագանքեցին Դավիթ Սանասարյանի առաջարկին:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ նա լրագրողներին հրավիրել էր Բաղրամյան պողոտա, ասել, որ երեկոյան հայտարարելու են շարժման համակարգող խմբի ընդունած որոշման մասին. «Ժողովրդի հավանությունը ստանալուց հետո անցնելու ենք վճռական քայլերի»:
«Երկուշաբթի, եթե մեր պահանջներից որևէ մեկը չկատարվի, մենք աղբամանները մեկ քայլ առաջ ենք տանելու: Ամեն օր չկատարելու դեպքում, մեկ քայլ առաջ ենք տանելու»,- ասաց նա:
Նշենք, որ աղբամաններից մոտ 100 մետր հեռու կանգնած են ոստիկանները:
Դ. Սանասարյանը հիշեցրեց իրենց պահանջները՝ չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը, պատժել խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին, վերանայել էլեկտրաէներգիայի այսօրվա սակագինը:
«Ժողովուրդը քայլ էր ուզում, բայց մենք չէինք շտապում: Չշտապելու արդյունքում շատերը հիասթափվեցին, բայց այսօր նրանք եթե տեսնեն վճռական ենք, կրկին կմիանան»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք այդկերպ վերաթարմացնում են քաղաքացիական պայքարը: Դ. Սանասարյանն ընդգծեց, որ իրենք բախում չեն ուզում ոստիկանների հետ:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում հունիսի 22-ից շարունակվում է նստացույցը: Քաղաքացիները պահանջում են չեղյալ հայտարարել հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունված օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով թանկացնելու որոշումը:
Նախորդող հրապարակումներ՝
Բաղրամյան պողոտա. «Մենք չենք ուզում ավելորդ լարվածություն» (Տեսանյութ)
Սանասարյան. Անցնելու ենք վճռական քայլերի
Ոստիկանները զգուշացնում են ցուցարարներին. «Թույլ մի տվեք այդ մարդկանց այստեղ եղածներիդ օգտագործել ի շահ իրենց»
Օսիպյանը՝ ցուցարարներին. Ձեր ձեռքով ապամոնտաժեք աղբամանները և վերականգնեք հասարակական կարգը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ