Ֆրանսիացիները հաջորդ նախագահ են ուզում տեսնել Դոմինիկ Սթրոս-Կանին
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը, որը հունիսին արդարացվել էր ֆրանսիական դատարանի կողմից կավատության գործով, գնալով ավելի մեծ հանրաճանաչություն է հավաքում հայրենակիցների շրջանում: Այս մասին գրում է Նյուզռու.քոմ-ը:
Ֆրանսիացիները նրան համարում են 2017 թվականի նախագահական մրցապայքարի լավագույն թեկնածուներից մեկը: Այդ ցուցանիշով նա գերազանցում է նախագահ Ֆրանսուա Օլանդին: Սոցհարցման համաձայն Սթրոս-Կանին աջակցել է հարցվողների 37 տոկոսը: Բնապահպանության նախարար Սեգոլեն Ռուայալը հավաքել է 32 տոկոս, Լիլի քաղաքապետ Մարտինը՝ 28 տոկոս, կառավարության նախկին անդամ Առնո Մոնետբուրը՝ 24 տոկոս:
Օլանդը, ով ամենացածր վարկանիշն ունի Հինգերորդ հանրապետության պատմության մեջ, հարցման ընթացքում ընդամենը 6-րդ տեղն է զբաղեցրել՝ 23 տոկոս ձայնով: