Վալերի Օսիպյան. Թույլ չենք տալու տեղաշարժել աղբամանները
«Չեն շարժվելու աղբամանները: Վստահ եմ, որ չեն շարժվելու: Եթե շարժեն առաջ, մենք դա կդիտենք ոստիկանների հետ արհեստական բախում ստեղծելու առիթ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխոստիկանապետՎալերի Օսիպյանը՝ ի պատասխան քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանի այն հայտարարության, որ եթե իշխանություններն իրենց պահանջներից որևէ մեկը մինչև երկուշաբթի ժամը 21:00-ն չկատարեն, ոստիկանների և ցուցարարների միջև որպես բարիկադ օգտագործվող աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու ու այդպես ամեն օր:
Ըստ Վ. Օսիպյանի, այդ մեկ քայլը ոչինչ չի տալու, այդկերպ ցանկանում են արհեստականորեն սրել իրավիճակը, որպեսզի ոստիկանության հետ բախում լինի, «հանրությանը ցույց տան, որ բախում կա, եկեք Բաղրամյան պողոտա: Այլ կերպ չեմ մեկնաբանում»:
Նա հայտարարեց, որ իրենք թույլ չեն տալու աղբամաները տեղաշարժել: Պատասխանելով հարցին՝ շարժելու դեպքում ի՞նչ քայլերի կդիմի ոստիկանությունը, Վ.Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունն ամեն օրվան առանձնահատուկ է մոտենում, կգա երկուշաբթի, այդ ժամանակ էլ կխոսեն:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում հունիսի 22-ից շարունակվում է նստացույցը: Քաղաքացիները պահանջում են չեղյալ հայտարարել հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունված օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով թանկացնելու որոշումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում