Հունաստանն ասել է՝ ոչ. նախնական արդյունքներ
Հունիսի 5-ին կայացած Հունաստանի հանրաքվեում ընտրողների 59.7 տոկոսը «ոչ» է ասել վարկատուների պահանջներին, իսկ 40.3 տոկոսը՝ «այո»: Այդ մասին հայտարարել է Հունաստանի ներքին գործերի նախարարությունը՝ ներկայացնելով ձայների հաշվարկների նախնական արդյունքները, փոխանցում է «РИА Новости»-ն:
Առայժմ կատարվել է 541.5 հազար քվեաթերթիկների կամ 7,56 տոկոս ձայների հաշվարկ:
Հունաստանի կառավարությունը քաղաքացիներին առաջարկել էր ասել «ոչ» կամ «այո» հարցին, թե ընդունելի՞ է Եվրոպական հանձնաժողովի, Արժույթի համաշխարհային հիմնադրամի և Եվրոպական կենտրոնական բանկի հունիսի 25-ի առաջարկությունների փաթեթը:
Երկրի կառավարությունը հույս ուներ, որ բնակչությունը «ոչ» կասի: Իսկ ընդդիմությունը, հակառակը, հայտարարել էր, որ Հունաստանի եվրոպական ապագայի մասին է խոսքը և կոչ էր արել «այո» ասել վարկատուների առաջարկած պահանջներով համաձայնագրին:
Հունական հանրաքվեն ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էր, քանի որ վերջնական արդյունքները կարող են կանխորոշիչ լինել Եվրոպայի տնտեսական ու քաղաքական զարգացման համար: