Վարվարա Պախոմենկո. Աճում է Հայաստանում ռուսական ռազմաբազաների կարևորությունը
Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները շատ կարևոր են Մոսկվայի համար,- պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ռուս-թուրքական մեձեցումը հայ-ռուսական հարաբերությունների վրա`«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) փորձագետ Վարվարա Պախոմենկոն:
«Կան ուղղություններ որտեղ Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը անհրաժեշտ է: Դրա հետ մեկտեղ ես կարծում եմ, որ Մոսկվայի համար խիստ կարևոր են նաև Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները»,- նշել է Վարվարա Պախոմենկոն:
Ըստ փորձագետի` ներկայումս մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակի պայմաններում աճում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաների կարևորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ