Բողոքող երիտասարդի բերանի կարերը քանդել են
Ազատության հրապարակում, որպես բողոքի նշան, բերանը կարած երիտասարդին «Շտապօգնության» ծառայության աշխատակիցները տեղափոխել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ նրա բերանի կարերը քանդել են:
«Երիտաարդի բերանի կարերը քանդել ենք, և նա գնացել է: Իրեն լավ էր զգում»,-Panorama.am-ին տեղեկացրին հիվանդանոցից:
Հովհաննես Կարապետյանը Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշման դեմ պայքարող երիտասարդներից է: Նա այդ ծայրահեղ քայլին դիմել էր բողոքի ձայնը լսելի դարձնելու համար, և անսալով ընկերների հորդորին, համաձայնել էր, որ բժիշկները քանդեին բերանի կարերը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ