Մեղուների հսկայական պարսը հարձակվել է օդանավի վրա (լուսանկարներ)
Վնուկովո օդանավակայանում մեղուների հսկայական պարսը հարձակել է Airbus-319 մարդատար օդանավի վրա (այն պահին, երբ օդանավը թռիչքին է պատրաստվել, օդանավի թևի տակից հազարավոր մեղուներ են դուրս եկել և իրենով ծածկել օդանավի լուսամուտները:
Դեպքի վայր են ժամանակել օդանավակայանի աշխատակիցները, որոնք իրենց հերթին շտապօգնության կանչ են կատարել` մտավախություն ունենալով, թե մեղուները թափանցած կլինեն օդանավի սրահ և մարդկանց կծած կլինեն, գրում է Lifenews-ը:
Աշխատակիցներին հաջողվել է տարածքից հեռացնել մեղուներին, ինչից հետո վերականգնվել է դեպի Պետերբուրգ չվերթը: