Հայաստանը ռուսական վարկով ձեռք կբերի հարձակողական և պաշտպանական բնույթի զինտեխնիկա
Հուլիսի 7-ին Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված Հայաստանի պաշտպանության համակարգի սպառազինության ավելացման նպատակով Ռուսաստանի կառավարության կողմից 200 մլն ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու մասին համաձայնագրի շրջանակներում Հայաստանը ՌԴ-ից կգնի և հարձակողական, և պաշտպանական բնույթի զինտեխնիկա: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա, սակայն, հրաժարվեց գնվելիք զինտեխնիկայի մասին ավելին ասել՝ նշելով, որ դա ռազմական գաղտնիք է:
Նշենք, որ խորհրդարանում համաձայնագրի քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ ՌԴ-ից ձեռք բերվող զինտեխնիկան նոր է լինելու և գնվելու է գործարանային գներով:
Հարակից հրապարակումներ՝
Վարկ ստանալու մասին համաձայնագիրը ԱԺ-ն ընդունեց, դեմ էր միայն Փոստանջյանը
Տարաձայնություն «Ժառանգություն» խմբակցությունում
Ռուսական վարկով գնվող ռուսական զենքը լինելու է գործարանային գնով
Մի՛ կնքեք պայմանագրեր, որոնք թերի են. Բագրատյանը` 200 մլն տրամադրող ռուսական համաձայնագրի մասին
Ինչի՞ն եք դեմ, բացառիկ պայմաններով համաձայնագիր է. Հերմինե Նաղդալյան
Ռուսական 200 մլն դոլար վարկից ոչ մի լումա չի տրամադրվի էլէներգիայի սուբսիդավորման համար. Պաշտպանության փոխնախարար
Էլէներգիայի բարձր սակագինը կսուբսիդավորեն 200 մլն վարկի՞ց. ՍԴ-ն հաստատել է, ԱԺ-ում լռում են
Փաշինյանի համար անհայտ մնաց` 200 մլն ԱՄՆ դոլար վարկից կսուբսիդավորե՞ն էլէներգիայի սակագնի համար, թե՞ ոչ
ՀԱԿ-ը կողմ է ռուսական վարկ ստանալու մասին համաձայնագրին