Առգրավված աղբամանների նկատմամբ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն. «Հրապարակ»
«Սանիտեք» կազմակերպության հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում առգրավված աղբամանների նկատմամբ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն, որը կպարզի, թե ինչքան է պատճառված վնասը։ Այս մասին գրում է «Հրապարակը»:
Գործը հարուցվել է Քրօր. 185 հոդվածի 3-րդ մասով՝ ուրիշ գույքը դիտավորյալ վնասել, սակայն մեղադրյալ առայժմ չկա։ Եթե պարզվի, որ աղբամանները պիտանի են օգտագործման, ապա դրանք կվերադարձվեն ընկերությանը։ Հակառակ դեպքում քննիչներին տաժանակիր աշխատանք է սպասվում, բացահայտելու, թե ցուցարարներից որ մեկը որ օրը և ինչ չափի է վնասել աղբամանները և որքան պետք է վճարի։