Եվրոպացի դիվանագետը Վրաստանում մահացու վրաերթի է ենթարկել 15-ամյա դեռահասի
Վրաստանի շրջաններից մեկում Եվրամիության դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը մեքենայով մահացու վրաերթի է ենթարկել 15-ամյա դեռահասին: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Վրացական ԶԼՄ-ները հայտնում են, որ դիվանագետը, ով ծագումով լեհ է, չի փորձել թաքնվել և համագործակցել է քննության հետ:
Ճանապարհատրանսպորտային պատահարի մասին հաղորդվել է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը: Լրագրողներին հայտնել են, որ ԱԳՆ-ն իր իրավասության շրջանակում կմասնակցի գործի քննությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին