Տիգրան Առաքելյանը կալանավորված է
Հայ Ազգային կոնգրեսի անդամ Տիգրան Առաքելյանը կալանավորված է` շորթման մեղադրանքով: Այդ մասին տեղեկությունը Panorama.am-ին հաստատեց ՀԱԿ իրավաբան Արմեն Խաչատրյանը:
«Ես դեռ ոչինչ չգիտեմ, փորձում եմ ճշտել: Բայց միայն գիտեմ, որ Քրեական օրենսգրքի 182 հոդվածի հատկանիշներով նրան մեղադրանք է առաջադրված»,-ասաց Խաչատրյանը:
Նշենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 182 հոդվածը սահմանում է շորթումը: Գործի քննությունն իրականացվում է ԱԱԾ քննչական վարչության կողմից: ԱԱԾ լրատվական ծառայությունից մեր հեռախոսազանգերին երկար ժամանակ չէին պատասխանում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ