«PKK»-ի զինյալները պայթեցրել են Անկարայից Թեհրան մեկնող մարդատար գնացքը
«Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները պայթեցրել են Անկարայից Թեհրան մեկնող գնացքը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի երկաթգծի կազմակերպության տնօրենի տեղակալ Սեյյեդ Մոհամմադ Ռաշիդին, հաստատելով սույն տեղեկատվությունը, նշել է, որ դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի տարածքում. պայթյունի հետևանքով մարդկային զոհեր չկան: Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ գնացքը պատկանել է թուրքական ընկերությանը և պայթյունի հետևանքով շարքից դուրս է եկել վագոններից մեկը:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Թուրքիայի Աղրը նահանգով անցնող հատվածում էլ պայթեցվել էր Իրան-Թուրքիա գազատարը: