Ինչու Թուրքիան Բելգիայից հետ չկանչեց իր դեսպանին. Պարզաբանում է Շ. Քոչարյանը
Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան Բելգիայից հետ չկանչեց իր դեսպանին, ինչպես սովորաբար անում է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։ «News.am» լրատվական գործակալությունը հարց է ուղղել ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին:
Հարցին ի պատասխան ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասել է.«Թուրքիայի իշխանությունները Բելգիայից հետ չկանչեցին իրենց դեսպանին, որովհետև հաշտվել են այն իրականության հետ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է, և սկսել են գիտակցել, որ Ցեղասպանության հարցի լուծումը այդ ողբերգությունը ճանաչած երկրների մայրաքաղաքներից տեղափոխվում է Թուրքիայի մայրաքաղաք»: