Ծաղկաձորում կվադրոցիկլը ընկել է քաղաքացու վրա, ինչի հետևանքով երիտասարդը մահացել է
Այսօր Ծաղկաձորում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ ճոպանուղու մոտակայքում քաղաքացին ընկել է կվադրոցիկլից, որն էլ շրջվել է նրա վրա: Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Թեղենիսի լեռ, 2-րդ ճոպանուղու միջնամասում «Յամահա» մակնիշի կվադրոցիկլը շրջվել է, ինչի հետևանքով 20-ամյա վարորդ Լ. Թ.-ն տեղում մահացել է: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են կվադրոցիկլը: