Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է
Հուլիսի 1-ի դրությամբ, 2014թ. հուլիսի 1-ի համեմատ, ՀՀ մշտական բնակչության թվա քանակի ցուցանիշը նվազել է շուրջ 4.3 հազար մարդով: Նման տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը:
Այս տարվա հունվարի 1-ի (3 010.6 հազար մարդ) համեմատ այն նվազել է 5.1 հազար մարդով, ինչը ձևավորվել է միգրացիայի բացասական մնացորդի (-9.2 հազ.մարդ) բնական հավելաճին (4.1 հազ.մարդ) գերազանցող ցուցանիշի հաշվին:
2015թ.հունվար-հունիսին ծնվածների թվաքանակը 1.3 անգամ գերազանցել է մահացության դեպքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ