Իրավունք 17:18 04/08/2015

Փաստաբանի՝ Տիգրան Խաչատրյանի «ապօրինի կալանավորման» տարբերակը

«Սդղի գյոլի» գործով կալանավորված, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի առողջական վիճակը լավ չէ և գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Տիգրանի փաստաբան Արմեն Մելքոնյանը: 

«Չեմ կարող նեղ մասնագիտական հարցերին պատասխանել», -հավելեց փաստաբանը` անդրադառնալով հարցին, թե մասնավորապես, առողջական ինչ խնդիրներ ունի Խաչատրյանը:

Պաշտպանական կողմը բողոքարկել է կալանավորելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և առայժմ հայտնի չէ` Վերաքննիչ դատարանը ընդունե՞լ է վարույթ վերաքննիչ բողոքը, թե՞ ոչ: Փաստաբանը տեղեկացրեց, որ վերաքննիչ բողոքում իրենք ապօրինի են համարել կալանավորելու մասին որոշումը և միայն այն պարագայում, եթե Վերաքննիչ դատարանը, այնուամենայնիվ, որոշեց, որ պետք է կիրառել կալանք, ապա այդ դեպքում պաշտպանական կողմը խնդրել է օրենքի թույլտվությամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց` գրավ: Փաստաբանն ասաց, որ գրավի ինչքան չափ որոշի դատարանը, այդքանն էլ պատրաստ են վճարել:

«Ստի ոտքը կարճ է. եթե Տիգրանը մարդուն չի խփել ու նրան սովորեցնում են, ասում են` արի ասա, որ Տիգրանն է խփել...էդքանն է ուղղակի ստի ոտը: Պարզ եմ ասում` երեք ամսից ավել է, ոչ մեկ չկար, հիմի կարող է գտնեն ավելի սուտ խոսացող ևս մի քանի հոգու, ովքեր կերդվեն իրենց թանկագին մայրիկների անունով, որ իրենք են տեսել, որ Տիգրանն է հարվածել: Ամբողջ լրատվությունն ասում է, որ երկու եղբայրներ են եղել, բայց հիմա իրենք էլ են հասկանում, որ իրենց ապացույցը շատ թույլ է, մանավանդ փսիխապատ անձնավորության տված ցուցմունքի հիման վրա 20 տարեկան տղա են ապօրինի կալանավորում»,- կարծիք հայտնեց փաստաբան Մելքոնյանը:

Մեր հարցին, թե իր մատնանշած «փսիխապատ անձնավորությունը» նկատի ունի գործով տուժող Հարություն Զաքարյանի՞ն, Մելքոնյանի պատասխան վկայակոչեց բժշկական մասնագիտական եզրակացությունը, որի համաձայն, Հարություն Զաքարյանը ճանաչվել է «փսիխապատ»:

«Այդ բժշկական փաստաթղթում հենց բժշկական տերմինոլոգիայով նշված էր հենց փսիխապատ: Ես բնավ որևէ մեկին վիրավորելու ոչ ցանկություն ունեմ, ոչ միտում ունեմ, բայց եթե էս պահին կա նման պաշտոնական եզրակացություն, որ անձը փսիխոպատ է, որի հիման վրա վերջնականապես ազատված է զինվորական ծառայությունից` հաշվառումից հանվելով, ես ի՞նչ պետք է ասեմ», -նկատեց Մելքոնյանը:

Մեր դիտարկմանը, թե իր պաշտպանյալ Տիգրան Խաչատրյանը ևս զինվորական ծառայություն չի անցել, Մելքոնյանը արձագանքեց, որ Տիգրան Խաչատրյանը չի ազատվել զինվորական ծառայությունից և գտնվում է տարկետման մեջ:

«Դրանք տարբեր բաներ են: Իմ պաշտպանյալը պատրաստ է ծառայել բանակում: Եթե պարզվի այս ամենը և ապացուցվի, որ Տիգրանը կապ չունի այդ ամենի հետ, եթե բժշկական հանձնաժողովը պարզի, որ Տիգրանն ապաքինվել է, ապա նա առաջին իսկ հնարավորության դեպքում կգնա ծառայելու` այնտեղ, որտեղ կտանեն ծառայելու: Տիգրանը Գորիսի Երկրապահ կամավորական միության երիտասարդ խմբի ղեկավարն է և Տիգրանը բանակից չի խուսափի: Դա վստահ եմ ասում», -հավելեց փաստաբանը:

Գորիսի «Սդղի գյո» կոչվող տարածում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության, այնուհետև ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ էին ստացել Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրները: Ստացած վնասվածքներից Հարություն Զաքարյանի մեկ աչքը այժմ չի տեսնում, նա, ըստ որոշ տեղեկությունների, հինգ անգամ վիրահատվել է: Զաքարյան եղբայրները ճանաչվել էին տուժող: Գործով բացի Տիգրան Խաչատրյանից մեղադրյալներ են նաև 6 անձինք, որոնցից մեկը մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրն է` Աղալարը, իսկ մյուսը նրա որդին` Մայիս Խաչատրյանը: Վերջինը, ի դեպ, հետախուզման մեջ է: Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգքրի 112 հոդվածի հատկանիշներով` մարմնական ծանր վնաս հասցնելը:

Հարակից հրապարակումներ`
Տիգրան Խաչատրյանը իրականության զոհն է. Փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
Սուրիկ Խաչատրյանի որդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Զաքարյանները պնդում են, որ Սուրիկ Խաչատրյանի եղբոր մեղադրանքը պետք է խստացվի
Սուրիկ Խաչատրյանի որդին ձերբակալվել է (լրացված)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար...
Աղբյուր` Panorama.am
09:11
Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ապրիլի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}