Մասնագետը` քնի խանգարման վնասակար հետևանքների մասին
Ամառային ժամանակահատվածը ամենաշատն է օգտագործվում հանգստի համար և հենց այս ժամանակահատվածում ենք մենք գործ ունենում քնի ռեժիմի փոփոխության հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր նախագահ, նյարդաբան, բ.գ.թ Սամսոն Խաչատրյանը:
«Կան մարդիկ, ովքեր կարող են բողոքել հանգստի ժամանակ քնի խանգարումներից: Կան քնի հիգիենայի մի քանի կետեր, որոնց հարկավոր է հետևել: Նորմայում մարդը պետք է քնի 7-8 ժամ, 9 ժամից ավելը շատ է քնելու համար: Եթե հինգ օր աշխատում ես կրճատ քնի գրաֆիկով և փորձում ես լրացնել շաբաթ կիրակի օրերի հաշվին՝ սխալ է, ինչպես նաև սխալ է հանգստի հաշվին լրացնել այն»,-նշեց մասնագետը:
Նրա խոսքերով՝ գնալ հանգստի և օրվա կեսը քնել, մյուս մասն էլ կիսաանկողնային վիճակում գտնվել, սխալ է: Ըստ նրա ավելի ճիշտ է ակտիվ հանգիստը, սակայն մյուս կողմից էլ պետք չէ քունը խանգարելու հաշվին փորձել հասցնել ամեն ինչ:
«Կարճ քնող, ինչպես նաև շատ երկար քնող մարդկանց մոտ հիվանդություններն ավելի շատ են ի հայտ գալիս: Քնի խանգարումը կարող է ազդել սրտանոթային համակարգի վրա, ինչպես նաև նյութափոխանակության վրա, ճարպակալման, դիաբետի ռիսկը կարող է բարձրանալ»,-նշեց նյարդաբանը:
Խոսելով այլ երկրներ մեկնելու և ժամային գոտին խախտելու դեպքում քնի գրաֆիկը խախտելուց՝ Ս. Խաչատրյանը նշեց.
«Ավելի ծանր է արևմուտքից արևելքը տեղփոխումը քնի խանգարման համար, քան հակառակը»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները