Պարզաբանում. Ով կարող է դիմել երեխայի` առաջին դասարան ընդունվելու հրատապ օգնության համար
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնում են, որ երեխայի` առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի` առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստ ստանալու իրավունք:
Երեխայի` առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի` առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:
Երեխայի` առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության գումարը կազմում է 25000 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան