Իրավունք 17:30 28/08/2015

Սահմանադրական բարեփոխումներ. Գերմանացի պրոֆեսորը կոչ է անում ընդդիմությանը

Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լյուխտերհանդտը մասնակցություն է ունեցել Հայաստանի անկախությունից ի վեր սահմանադրական բոլոր գործընթացներին: Բացառություն չէ սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծը ևս: Այս հարցազրույցում Օտտո Լյուխտերհանդտը հայտնում է իր դիրքորոշումները, նաև՝ որ իր համար մեծ պատիվ է համարում դրանում ընդգրկված լինելը, և որ հաճույքով է հետևում սահմանադրական բարեփոխումների գործընթացին:

-Պարոն Լյուխտերհանդտ, Դուք ընդգծեցիք, որ նոր սահմանադրությունը Հայաստանի զարգացման երաշխիքն է: Հավանաբար. լսել եք այն քննադատությունը, որ այսօր այն ճիշտ պահը չէ, երբ կարելի է գնալ սահմանադրական բարեփոխումների և, հատկապես՝ փոխել պետական կառավարման ձևը: Ըստ Ձեզ՝ մենք ճիշտ պահին ենք գնո՞ւմ բարեփոխումների:

-Նախ կցանկանայի նշել, որ կառավարման ձևի փոփոխությունն իրապես այս բարեփոխումների միջուկն ու էությունն է: Իսկ ինչ վերաբերում է այն ընդունելուն, ապա դա քաղաքական հարցադրում է, և Հայաստանի հանրությունն ինքը պետք է պատասխան տա՝ ընդունե՞լ նոր սահմանադրությունը, թե՞ ոչ: Երկրորդը՝ համակարգի փոփոխությունը և անցումը խորհրդարանական կառավարման ձևին իրականում իր տրամաբանությունն ունի. Հայաստանն իր մաշկի վրա արդեն իսկ զգացել է խառը (կիսանախագահական) համակարգի պլյուսներն ու մինուսները, և այդ մասին բազմիցս խոսել է անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը, այն է՝ գործող համակարգի պայմաններում փաստացի բոլոր որոշումները կայացնում է նախագահը, չնայած որ գործող սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը ևս պետք է որոշումներ կայացնի: Իհարկե, փաստացի նրանք երկուսով են որոշումները կայացնում, սակայն նախագահը գլխավորն է ոչ միայն արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում, այլ ներքին քաղաքականության հարցերում ևս: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող նախագահն իրավունք ունի լինել որևէ կուսակցության անդամ, անգամ՝ այդ կուսակցության առաջնորդ, ինչը խնդրահարույց է: Ուստի, եթե սահմանադրական այս բարեփոխումներն ընդունվեն, ապա իրական գործադիր իշխանությունը նախագահից կանցնի կառավարությանը՝ որպես կոլեգիալ մարմին, և վարչապետին: Խորհրդարանն, անշուշտ, կմնա գլխավոր ներկայացուցչական մարմինը, որն ի տարբերություն նախագահի, անմիջականորեն կլեգիտիմացվի ուղիղ ընտրություններով: Մինչդեռ այսօր ինչպես նախագահը, այնպես էլ խորհրդարանը նույնանման լեգիտիմություն ունեն: Հեռանկարում, եթե սահմանադրությունն ընթացիկ խմբագրմամբ ընդունվի, նախագահն՝ ի տարբերություն խորհրդարանի, կունենա միջնորդավորված լեգիտիմություն, ինչը նշանակում է թուլացում, իսկ ժողովրդի ներկայացվածությունն՝ ի դեմս խորհրդարանի, կգա առաջին պլան: Սա, սակայն, չի նշանակում, որ սահմանադրական մյուս մարմինները՝ նախագահը, կառավարությունը և հատկապես դատական իշխանությունները, կլինեն խորհրդարանի ենթակայության ներքո: Շատ կարևոր է նախագահի ինստիտուտի փոփոխությունը, քանզի վերկուսակցական նախագահը կդառնա իր ժողովրդի իրական ներկայացուցիչը, ինչն այս մարմինը կդարձնի չեզոք: Անշուշտ նա կլինի քաղաքականության մեջ, քանզի առանց դրա անհնար է, սակայն նոր սահմանադրության համաձայն՝ նախագահը չի հանդիսանում քաղաքական գործիչ՝ այդ հասկացության դասական իմաստով: Որպես արբիտր, նա հասկանալիորեն ներառված է նաև գործադիր իշխանության մեջ, բայցևայնպես նա գործադիր իշխանության մեջ ընդգրկված է որպես չեզոք, անկախ մարմին: Եվ առավել ևս՝ ոչ կուսակցական գործիչ:

-Այսինքն՝ ոչ այն դերակատարմամբ, որին մենք սովորել ենք:

-Լիովին իրավացի եք, քանզի Հայաստանում սովորել են, որ առանց բացառության բոլորն այսօր նայում են նախագահի կողմը՝ ո՞ւր է նա նայում, ինչո՞վ է զբաղված, ի՞նչ ասաց և այլն, ու ուշադրություն չեն դարձնում կառավարության վրա: Այո՝ դուք սովորել եք հետևել նախագահի անձին, իսկ հեռանկարում նա կախվածության մեջ կլինի կառավարությունից ու խորհրդարանից: Բերեմ Լեհաստանի օրինակը, որտեղ կառավարման խառը ձև էր, և բավականին ազդեցիկ Լեխ Վալենսայի նախագահության ժամանակ անընդհատ բախումներ էին լինում նախագահի ու խորհրդարանի, կառավարության միջև: Այդ դիմակայության հետևանքով մշտական խնդիրներ էին առաջանում. դա սահմանադրական այդ մարմինների միջև հանուն իշխանության մղվող պայքարն էր, ինչն այնքան էլ լավ չէր: Չէ՞որ այդ մարմինները պետք է համագործակցեն հանուն պետության շահի և համընդհանուր բարօրության: Եվ սա միակ օրինակը չէ: Իսկ ո՞րն է ելքը: Ամենուր մի ելք են գտել՝ անցումը կառավարման խառը ձևից խորհրդարանական կառավարման ձևի, որտեղ քաղաքական գլխավոր մարմինը կլինի խորհրդարանը: Այստեղ կարևոր է այն փաստը, որ նախագահն այլևս չի ընտրվում ժողովրդի կողմից, քանզի եթե նա ունենա ճիշտ այնպիսի ժողովրդավարական լեգիտիմությունը, ինչպիսին ունի խորհրդարանը, դա կհանգեցնի նրանց միջև քաղաքական պայքարի: Նոր սահմանադրության համաձայն՝ նախագահը կընտրվի հատուկ ժողովի կողմից, որին կմասնակցեն նաև Հայաստանի բոլոր մարզերի ներկայացուցիչները: Սա, ի դեպ, շատ նման է այն համակարգին, որ գործում է Գերմանիայում. մեր նախագահը ևս հանդիսանում է քաղաքականապես չեզոք անձ և ընտրվում է ոչ թե խորհրդարանի, այլ հատուկ ժողովի կողմից, որտեղ ներկայացված են դաշնային (բունդեսռաթ և բունդեսթագ) և 16 հողերի (լանդթագ) խորհրդարանների անդամները: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ թե´ մեզ մոտ, և թե´ հեռանկարում Հայաստանում նախագահը պետք է ներկայացնի ողջ ժողովրդին և ողջ երկրին:

-Դուք անշուշտ ծանոթ եք ընդդիմության կողմից սահմանադրական բարեփոխումների հանդեպ եղած քննադատությանը: Օրինակ, ոմանք համարում են, որ այս բարեփոխումները գործող իշխանություններին վերարտադրվելու հուսալի հնարավորություններ են ընձեռում, ինչպես նաև լուծում են գործող նախագահի՝ երրորդ ժամկետի արգելքը հաղթահարելու խնդիրը: Դուք նման ռիսկեր տեսնո՞ւմ եք:

-Կարծում եմ, որ ընդդիմության այդ բոլոր մտահոգություններն անհիմն են, իսկ սկզբունքային տեսանկյունից այս բարեփոխումները ձեռնտու են հենց ընդդիմությանը: Ասացեք խնդրեմ՝ որտե՞ղ է ներկայացված ընդդիմությունը: Իհարկե խորհրդարանում և այլևս ոչ մի տեղ՝ ո´չ նախագահի աշխատակազմում, ո´չ կառավարությունում, միայն՝ խորհրդարանում: Նրանք այսօր Ազգային ժողովում փոքրամասնություն են, և ինչպես արդեն ասացի՝ այս դասավորությամբ նախագահի ձեռքում հսկայական իշխանություն է կուտակված: Ու թեև ընդդիմությունը նրան կարող է անվերջ քննադատել, բայց նրան փոխարինելու հավակնություններ ունենալ չի կարող: Հեռանկարում, եթե բարեփոխումներն անցնեն, իշխանության ծանրության կենտրոնը նախագահից անցնելու է խորհրդարանին, այսինքն՝ խորհրդարանում ներկայացված ընդդիմությունն իր գործողությունների համար ավելի շատ հնարավորություններ և լիազորություններ կստանա: Ինչ վերաբերում է ընդդիմության այն մտահոգություններին, որ այս բարեփոխումների միջոցով գործող նախագահն իր անձնական ձգտումների խնդիրն է լուծում, ինչպես Սաակաշվիլին՝ Վրաստանում, ապա ընդամենը մի բան կարող եմ ասել. իհարկե դա հնարավոր է, և սահմանադրությամբ միանգամայն լեգիտիմ է, չէ՞որ ամեն ինչ որոշվում է ազատ և արդար ընտրությունների միջոցով: Բայց որքանով որ անձամբ ես եմ լսել, նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ չի հավակնում վարչապետի կամ այլ պաշտոնի: Անշուշտ, ինձ կարող են ասել, որ նա կարող է և փոխել իր կարծիքը, ինչպես յուրաքանչյուր ազատ ոք, բայց չմոռանանք, որ ամեն ինչ ի վերջո կախված է ընտրողից: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա պետք է պայքարել և անել հնարավորը, որ Հայաստանում ընտրություններն իրապես լինեն ազատ և արդար, այլ ոչ թե առաջ շարժվել այն կանխակալ կարծիքով, որ դրանք բոլոր դեպքերում անարդար են լինելու:

-Օրերս Վենետիկի հանձնաժողովի անդամները Երևանում հայտարարեցին, որ նոր սահմանադրությունն ընդհանուր առմամբ համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին: Այդուհանդերձ, նրանք ինչ-որ առումով սատարեցին նաև խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ մտահոգություն հայտնած ընդդիմադիրներին՝ առաջարկելով խնդիրը կանոնակարգել ընտրական օրենսգրքով: Այս հարցի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:

-Ես ծանոթ եմ այդ քննադատությանը: Երևանում ես հանդիպեցի Վենետիկի հանձնաժողովի անդամներին, և մենք քննարկեցինք այդ հարցն ու հանգեցինք եզրակացության, որ սահմանադրության մեջ պետք է ներառել այնպիսի ձևակերպում, որը կլինի ճկուն և հնարավորություն կտա կուսակցություններին միջանկյալ ժամկետում կոալիցիա ձևավորել՝ առանց երկրորդ փուլի կամ մինչ դրա անցկացումը: Եթե կուսակցությունները չկարողանան դա անել, ենթադրենք՝ քաղաքական տարաձայնությունների պատճառով, ապա այդ դեպքում պետք է անցկացվի երկրորդ փուլ, որը ևս իր դրական կողմն ունի. հիմնական սկզբունքը՝ կազմակերպել և ապահովել կայուն կառավարություն: Սա ևս բարեփոխումների գլխավոր միջուկներից մեկն է, ու անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի ապահովվի կառավարության գործունակությունը:

-Ի՞նչ կասեք դատական իշխանության մասին: Բարեփոխումների արդյունքում այս ոլորտում ի՞նչ է փոխվելու:

-Կարող եմ միանշանակ ասել, որ նոր սահմնաադրության դրական կողմերից մեկն այն է, որ Հայաստանում դատարանների անկախությունն էականորեն կբարձրանա: Բացի այդ, կընդլայնվեն Վճռաբեկ դատարանի իրավասություններն ու լիազորությունները, և ոչ միայն այդ ատյանի, այլև դատական համակարգինն առհասարակ: Նոր սահմանադրությունը հնարավորություն կտա դատական մարմինները պաշտպանել գործադիր իշխանությունից և խորհրդարանից, ինչպես նաև որոշ դեպքերում՝ վերադաս դատական ատյաններից: Իմ կարծիքով՝ կառավարման խորհրդարանական ձևը շատ հաջող համակարգ է: Մենք Գերմանիայում արդեն 66 տարի ապրում ենք այդ համակարգի պայմաններում և հիմնականում այդ համակարգը Գերմանիային կայունության շատ բարձր մակարդակ է ապահովել. այսօր Գերմանիան Եվրոպական միության ամենակայուն երկիրն է:

Պատրաստեց՝ քաղաքագետ Արմեն Մինասյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}