Սեպտեմբերի 4-ին` ԱԺ լսումներ
Սեպտեմբերի 4-ին Ազգային ժողովում կայանալու են սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ լսումներ: Այս մասին նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ պետաիրավական հանձնաժողովի կողմից կազմակերպվելիք լսումներին հրավիրված են լինելու քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
«Ակնկալում ենք բուռն, ամբողջական, մայր օրենքին համապատասխան առողջ քննարկում»,- ասաց Է. Շարմազանովը:
Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին: Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային ժողով է ուղարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Ազգային ժողովը նույն օրը ստացել է նախագիծը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները