«Ռեալը» պատրաստ է երեքշաբթի ներկայացնել դե Հեային
«Ռեալը» չի կորցնում «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Հեայի հետ պայմանագիր ստորագրելու հույսը: Այս մասին հայտնում է AS-ը: «Արքայական ակումբն» այնքան վստահ է, որ կհրավիրի իսպանացի ֆուտբոլիստին, որ պատրաստ է արդեն առաջիկա երեքշաբթի՝ տրանսֆերային պատուհանի փակումից մեկ օր անց դե Հեային ներկայացնել «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: Գործարքի հիմնական մասը մադրիդցիները հույս ունեն իրականացնել այն ժամանակ, երբ օգոստոսի վերջերին դե Հեան կժամանի Իսպանիայի հավաքականի ճամբար:
Մանչեսթերցիները ցանկանում են դե Հեայի տրանսֆերը վաճառքից ստանալ 40 մլն եվրո, սակայն «Ռեալը» պատրաստ չէ 25 մլն եվրոյից ավելի վճարել:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց