Վահագն Հովնանյանի` Վահագնի թաղամասի նպատակը հայությանը Արարատի ներքո մեկտեղելն էր. Նարեկ Սարգսյան
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել հայ բարերար Վահագն Հովնանյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է՞
«Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ազգային գործարար և բարերար, հասարակական գործիչ Վահագն Հովնանյանը: Նա Ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցներից առաջինների թվում էր, որ հաստատվեց Հայրենիքում և արմատներ ձգեց՝ կառուցելով ոչ միայն իր հայկական տունը, այլ արարատահայաց մի ողջ թաղամաս՝ Վահագնի թաղամասը՝ որի նպատակը հայությանը Արարատի ներքո մեկտեղելն էր…
Այս խորհուրդն ունեցան ի դեպ, նրա բոլոր ծրագրերն ու ձեռնարկները՝ քաղաքաշինական, մշակութային, թե՝ բարեգործական, որոնք ուղղված էին հայ մշակույթը, հայոց դպրոցը և հայրենիքը զարգացնելուն, շենացնելուն և հզորացնելուն:
Պատիվ եմ ունեցել անձնական մտերմություն ունենալու երևելի հայորդու՝ Վահագն Հովնանյանի հետ՝ պարզ մարդկային զրույցների և աշխատանքային սեղանի շուրջ քննարկելով բազմաթիվ համատեղ ծրագրեր և նախագծեր: Դրանցից շատերն այսօր իրականություն են դարձել, բայց դեռ որքանը մնացին……
ՀՀ քաղաքաշինության նախարարության, հայ ճարտարապետների և շինարարների, անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Վահագն Հովնանյանի ընտանիքին հարազատներին և մերձավորներին:
Վահագն Հովնանյանը արժանավոր ազգային գործիչ էր, ով իր շատ կարևոր ներկայությունն ուներ Հայաստանում ու Արցախում կյանքի կոչված իր բազմաթիվ ծրագրերով՝ այդպիսով իսկ մնալով մեզնից յուրաքանչյուրի հիշողության մեջ»:
Նախորդող հրապարակումներ՝
Վահագն Հովնանյանի մասնակցությամբ իրականացվել են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ծրագրեր. Բակո Սահակյան
Մահացել է Վահագն Հովնանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում