Wi-Fi-ից ալերգիայի հետևանքով կինը հաշմանդամ է դարձել
39-ամյա ֆրանսուհի Մարի Ռիշարը վստահեցնում է, որ բջջային հեռախոսների, Wi-Fi և ճառագայթող այլ սարքավորումների պատճառով հաճախակի սրտխառնոցներ, գլխացավեր է ունենում, հաճախ սրտխփոցներ է ունենում, հոգնածություն է զգում:
«Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, ֆրանսուհու նման պնդումներից հետո դատարանն անփոփոխ է թողել նրա՝ հաշմանդամության համար ամսական 500 եվրո թոշակ ստանալու իրավունքը:
Սակայն մի քանի երկրներում էլեկտրական սարքավորումներից արձակած ալիքների հետևանքով ալերգիայի առաջացման հնարավորությունը հերքել են: