Թուրքիայում ձերբակալել են Սիրիա ուղևորվող բրիտանական ընտանիքին
Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Բրիտանիայի քաղաքացուհու, ով իր չորս երեխաների հետ ենթադրաբար գնալիս է եղել Սիրիա: Երեխաներից ամենակրտսերը 4 տարեկան է: Թուրքական ոստիկանությունը նշել է, որ ձերբակալվածն ու երեխաներն առողջ են և գտնվում են անվտանգության մեջ: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Ձերբակալության մասին ոստիկանները տեղեկացրել են բրիտանացի գործընկերներին: Իսլամ դավանող Լոնդոնի 33-ամյա բնակչուհու անհետանալու մասին հայտնի էր դարձել անցյալ շաբաթ: Նրա ամուսինը դիմել էր ոստիկանություն և հաղորդել, որ կինը երեխաների հետ միասին անհետացել է: Կնոջը նկատել էին օդանավակայանի տեսախցիկների ձայնագրություններում, որտեղ նա սպասել է դեպի Ամստերդամ չվերթին: Բրիտանիայի ոստիկանությունը ենթադրել է, որ կինը ծրագրում է միանալ Սիրիայում Իսլամական պետության գրոհայիններին: Դրա հետ կապված նրանք դիմել են Թուրքիայի ոստիկանությանը:
Թուրքիան հիմնական տարանցման երկիրն է ԻՊ կողմնակիցների համար: Վերջին տարիներին Սիրիա և Իրաք է գնացել Մեծ Բրիտանիայի առնվազն 700 քաղաքացի:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում