Հասարակություն 20:34 02/09/2015

ԻԻՀ զորավարժությունները և դրանց նշանակությունը

Այս օրերին (սեպտեմբերի 2-3) ԻԻՀ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի («ԻՀՊԿ») հրամանատարության ներքո գտնվող կիսառազմականացված «Բասիջ» աշխարհազորայինները մայրաքաղաք Թեհրանի հարավարևմտյան մատույցներում իրականացնում են «Աստծո վրեժ» (պրսկ.՝ «Սարօլլահ») անվանակոչված զորավարժությունները, որոնց մասնակցում է 50.000-ից ավելի բասիջական՝ 250 գումարտակային ստորաբաժանումներում: Այդ մասին նախորդ օրը՝ սեպտեմբերի 1-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր «ԻՀՊԿ» գլխավոր հրամանատար Մ. Ա. Ջաֆարին: Վերջինս նաև նշել էր, որ մինչև ընթացիկ իրանական տարվա ավարտը (ավարտվում է 2016 թ. մարտին) ԻԻՀ ԶՈՒ-ը նախատեսում են իրականացնել մոտավորապես 20 ցամաքային, օդային, ծովային զորավարժություն և պետության սահմանների անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված այլ միջոցառումներ:

Ինչպես ենթադրվում է, նախատեսված բոլոր միջոցառումներն իրականացնելու դեպքում վերը նշված զորավարժություններն իրենց հաճախականությամբ, տարբեր ոլորտներում մասնագիտացած ռազմական ստորաբաժանումների մասնակցությամբ, ժամանակակից սպառազինության օգտագործմամբ և աննախադեպ թվով մարդկանց ընդգրկվածությամբ Իրանի համար կարող են վերածվել եզակի և կարևորագույն իրադարձության: Զորավարժությունների առանձնահատկություններից մեկն այն է լինելու, որ դրանցում աննախադեպ ակտիվ մասնակցություն են ցուցաբերելու աշխարհազորային բասիջականները՝ Իրանի մասշտաբով որպես խոշորագույն ժողովրդական կազմավորում, իսկ աշխարհի մասշտաբով որպես ամենամեծ ոչ կառավարական կազմակերպություն (ՈԿԿ):

Հետևելով Իրանի բարձրաստիճան զինվորականների՝ վերջին օրերի հայտարարություններում առկա որոշ ակնարկներին (մինչ այդ՝ օգոստոսի 26-ին, անցկացվելիք զորավարժությունների վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել «ԻՀՊԿ» ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Ա. Ֆադավին)՝ կարելի է նկատել, որ Իրանն առաջիկայում պատրաստվում է ոչ միայն իրականացնել ԻԻՀ ԶՈՒ ցամաքային գործողությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված համապատասխան միջոցառումներ, այլև փորձարկել ջրային տարածությունում օգտագործվող սպառազինության նորացված տեսակներ, մասնավորապես՝ ժամանակակից սպառազինությամբ հագեցած արագընթաց մակույկներ (ԻԻՀ բարձրաստիճան զինվորականների հայտարարությունների համաձայն՝ սկզբնապես փորձարկվելու են ժամում 80, այնուհետև 110 մղոն արագությամբ մակույկները), ինչպես նաև այլ զինատեսակներ, հատկապես՝ արկեր և հրթիռներ:

Քանի դեռ ԻԻՀ-ԱՄՆ փոխհարաբերությունները միջուկային հիմնախնդրի շուրջ հուլիսի 14-ին Վիեննայում ձեռք բերված փոխհամաձայնությունից հետո բարիդրացիական մեկնարկ են ստացել միայն թղթի վրա, և առ այժմ նկատելի չեն դրանց շոշափելի արդյունքները, ԻԻՀ ավանդական հակաամերիկյան քարոզչության իներցիոն տրամաբանությունը հուշում է այն մասին, որ ԻԻՀ-ը փորձում է բարձրացնել երկրի անվտանգության և պաշտպանունակության մակարդակն՝ առաջին հերթին զգուշանալով Միացյալ Նահանգներից: Այդ են վկայում նաև «ԻՀՊԿ» գլխավոր հրամանատարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրականում ԱՄՆ-ը չի փոխել իր թշնամական վերաբերմունքն ԻԻՀ հանդեպ, փոխվել է միայն ամերիկյան կողմի մարտավարությունը, որին Իրանը փորձում է համարժեք պատասխանել»:

Այդուհանդերձ, հաշվի առնելով մի շարք իրողություններ, օրինակ՝ այն, որ Իրանի և «5+1» երկրների միջև փոխհամաձայնությունից հետո ԱՄՆ առաջնորդությամբ ԻԻՀ նկատմամբ ռազմական ուժ կիրառելու հավանականությունն անհամեմատ նվազել է և ընդհակառակը, Իրանը տարածաշրջանային գործընթացներին ակտիվորեն ներգրավվելու հնարավորություն է ստացել, պարզ է դառնում, որ հակաամերիկյան քարոզչությունն այս պահին ծառայում է սոսկ որպես միջոց՝ քողարկելու մասշտաբային զորավարժությունների թիրախային նպատակները:

Հատկանշական է, որ ԻԻՀ զորավարժությունների ժամանակացույցը համընկել է երկու այլ իրադարձության հետ: Առաջինն այն է, որ սեպտեմբերի 3-6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում նույնպես անցկացվելու են զորավարժություններ, որոնք ստացել են «Շանթ-2015» անվանումը: Զորավարժությունները գլխավորելու է անձամբ ՀՀ Նախագահը, որը վկայում է դրանց կարևորության մասին:

Մյուսը իրադարձությունը սեպտեմբերի 1-ից շրջանառություն ստացած այն տեղեկատվությունն է, համաձայն որի՝ ռուսական կործանիչները և ուղղաթիռները կայանել են Դամասկոսի մերձակայքում Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության ներքո գտնվող օդանավակայաններից մեկում և պատրաստվում են մոտ ժամանակներս ռազմական գործողություններ ծավալել ընդդեմ «ԻՊ» ահաբեկիչների:

Վերոնշյալ գործընթացները գուցե զուգադիպություն կամ օրինաչափություն են, սակայն առավել կարևոր է այն իրողությունը, որ տարածաշրջանում իրենց ներկայությունն սկսում են լրջորեն զգացնել տալ ուժեր, որոնք ցայժմ չեն վարկաբեկվել Մերձավորարևելյան կամ հարավկովկասյան զարգացումներում երկակի չափորոշիչների քաղաքականությամբ, ինչպես կարելի է դա նկատել Թուրքիայի, մի շարք արաբական երկրների և արտատարածաշրջանային որոշ ուժերի պարագայում:

Իրանագետ, պ.գ.թ. Ռուդիկ Յարալյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am
08:00
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Աղբյուր` Panorama.am
23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առկա անվտանգային սպառնալիքներին հանդիման՝ լինենք համերաշխ, միաբան. Գարեգին Երկրորդ
11:18 24/04/2024

Առկա անվտանգային սպառնալիքներին հանդիման՝ լինենք համերաշխ, միաբան. Գարեգին Երկրորդ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}