Ս. Օհանյան. Հակառակորդը հաջողությունների չի հասնում, դրա համար էլ գործի է դնում հեռահար միջոցները
Գուրգեն Դալիբալթայանը հավասարակշռված անձնավորություն էր և լավագույն կերպով տիրապետում էր իր մասնագիտությանը: Լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նշենք, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում Գուրգեն Դալիբալթայանի հոգեհանգստի արարողությունը: Ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Գարեգին Երկրորդը, պաշտոնատար այլ անձինք:
«Նա այն մարդկանցից է, ովքեր ունեն փորձ ու անգամ դժվարագույն իրադրությունների ժամանակ չեն կորցնում իրենց, հավասարակշռված, սառնասիրտ կերպով պլանավորում են իրենց գործողություններն ու իրականացնում»,- ասաց Ս. Օհանյանը:
Նախարարը խոսելով վերջին շրջանում շփման գծում տիրող լարված իրավիճակի մասին, ասաց, որ ադրեջանական կողմը շփման գծում սկսել է հեռահար միջոցներ կիրառել. «Վերջին շրջանում շփման գծի լարվածության առանձնահատկություններից մեկն այն է, որ հակառակորդը սկսել է ականանետեր կիրառել։ Դրանք անպատասխան չեն մնում, պատժվում են, շատ դեպքերում կանխարգելիչ միջոցառումներով զսպման համապատասխան պայմաններ ենք ստեղծում։ Հակառակորդը հաջողությունների չի հասնում, դրա համար էլ գործի է դնում հեռահար միջոցները: Իրավիճակը սահմանին վերահսկելի է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում