WP. Սիրիայում ԱՄՆ-ն գաղտնի գործողություն է իրականացնում ԻԼԻՊ-ի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչությունը և հատուկ գործողությունների ուժերը Սիրիայում գաղտնի ռազմական գործողություն են վարում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ՝ օգտագործելով մարտական անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնում է «Վաշինգտոն փոստը»՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին:
Ըստ նրանց՝ ԿՀՎ-ի և Հատուկ գործողությունների միացյալ հրամանատարության (JSOC) արշավն ուղղված է ԻԼԻՊ-ի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ և այն ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գործողություններից առանձին է իրականացվում:
Ամերիկացի պաշտոնյաները պնդում են, որ վերը նշված գործողություններում ԿՀՎ-ին և ԱՄՆ հատուկ ջոկատայիններին բաժին է ընկել 2014 թվականին Սիրիայի տարածքում անօդաչու թռչող սարքերից իրականացված հարվածների մի մասը՝ 2450 հարված՝ հիմնականում ԻԼԻՊ-ի ղեկավարության ուղղությամբ:
Թերթը նշում է, որ այժմ Սիրիայում զգալի ընդլայնվել է ԿՀՎ-ի մասնակցությունը ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: Վարչության հակաակաբեկչական կենտրոնն էր, որ իրականացրել էր «Ալ-Կաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի որոնումները, իսկ ՀԳՄՀ-ի կազմի մեջ մտնող հրամանատարության էլիտար ստորաբաժանումը ոչնչացրել էր նախկին «թիվ 1» ահաբեկչին:
Ի դեպ, համատեղ գործողությունն իրականացվում է միայն Սիրիայում, իսկ հետախուզությունը կրակում է միայն ՀԳՄՀ-ի թույլտվությամբ: