«Դոմոդեդովո» օդանավակայանում հրդեհ է բռնկվել
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանակավակայանի այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հրշեջները պարզել են, որ հրդեհի օջախը գտնվում է ստորին՝ ցոկոլային հարկում: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 17 միավոր տեխնիկա և 61 մարդ:
Ռիա Նովոստին գրում է, որ նախնական տվյալներով, հրդեհի բռնկման պատճառը եղել է էլեկտրատեխնիկական անսարքությունը, որը հանգեցրել է կարճ միացման:
«Նախնական տվյալներով, հրդեհի բռնկման պատճառն է պղնձե լարերի կարճ միացումը»,- ասել են արտակարգ իրավիճակների ծառայությունից:
Օդանավակայանից տարհանվել է 3000 մարդ: