ԱՄՆ. Անօդաչու թռչող սարքը խաղի ժամանակ ընկել է «US Open»-ի տրիբունայի վրա
Հինգշաբթի երեկոյան «US Open»-ի՝ իր նշանակությամբ երկրորդ կորտի վրա խաղի ժամանակ անօդաչու թռչող սարք է հայտնվել: Անցնելով կորտի վրայով՝ այն ընկել է տրիբունայի դատարկ մասի վրա: Ներկաներից ոչ ոք չի տուժել:
ԱՄՆ-ի թենիսի ասոցիացիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ Նյու Յորքի ոստիկանությունը կատարվածի հետաքննություն է իրականացնում:
Աշխարհի 26-րդ ռակետ Ֆլավիա Պեննետան, ով միջադեպի պահին ավարտում էր երկրորդ շրջանի խաղը Մոնիկա Նիկուլեսկուի հետ, պատմել է, որ կորտում լսել է սարքի ձայնը:
Խաղը դադարեցվել է ոչ երկար ժամանակով:
«Մրցավարն սպասում էր ոստիկանության հրահանգին՝ խաղը շարունակելու համար, չնայած կարծում եմ, որ նա էլ չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Չգիտես որտեղից սարք է թռչում դեպի կորտ… Եթե այդ տրիբունայում մարդիկ լինեին, ինչ-որ մեկը հաստատ կտուժեր»,- թենիսիստուհու խոսքերը մեջբերել է AP-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին