Դեպարդիեն ցանկություն է հայտնել ապրել Բելառուսում գյուղացիների հետ
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն Le Figaro ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ ցանկանում է վաճառել Ֆրանսիայի իր ողջ ունեցվածքը, քանի որ այլևս չի ցանկանում լինել այդ երկրի մի մասը: Այս մասին գրում է Lenta.ru–ն։
Բացի այդ, նա նշել է, որ հնարավոր է՝ տեղափոխվի Բելառուս:
«Ես ցանկանում եմ Բելառուսում գյուղացիների հետ ապրել, քանի որ այնտեղ շատ գեղեցիկ է, իսկ նախագահ Լուկաշենկոն լավ մարդ է: Անկեղծ ասած, ինձ դուր չեն գալիս Եվրոպայի միտումները, Եվրոպան ինքն էլ իրեն դուր չի գալիս։ Նրանք միգրանտների, ֆերմերների հետ կապված խնդիրներ ունեն, իսկ իշխանությունը ժողովրդին արհամարհանքով է վերաբերվում»,– ասել է դերասանը:
Դերասանը նաև ավելացրել է, որ սիրում է ֆրանսերենը, բայց դժվար թե նորից վերադառնա Ֆրանսիա: Այժմ դերասանն ապրում է Ւտալիայում:
«Ես շրջագայում եմ, և դա հիանալի է։ Ես ոչ մի տեղ երկար չեմ մնում»,- ավելացրել է Դեպարդիեն:
Դերասանը Բելառուսում է եղել այս տարվա հուլիսին և հանդիպել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Դեպարդիեն հայտնել է, որ հետաքրքրվում է երկրի գյուղատնտեսությամբ։ Այցի ընթացքում նա շոգեբաղնիք է ընդունել և համտեսել է բելառուսական խոհանոցի ուտեստները։ Երկրի ղեկավարը դերասանին սովորեցրել է խոտ հնձել։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ