«ՄիդՎեստ» աղջիկների երգչախումբը ելույթ է ունենալու Հայաստանում
Հոկտեմբերի 10-16-ը Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստան է այցելելու Դանիայի Յուլանդի շրջանի Հերնինգ քաղաքի «ՄիդՎեստ» աղջիկների երգչախումբը: Համերգային շրջագայությունը նվիրվում է դանիացի միսիոներներ` Մարիա Յակոբսենի և Քարեն Յեփփեի հիշատակին, ովքեր 1915թ. փրկել են հազարավոր հայ երեխաների կյանք: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են համերգի կազմակերպիչներից «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայից:
«ՄիդՎեստ» աղջիկների երգչախումբը բարեգործական համերգներով հանդես կգա Վանաձորում, Գյումրիում, Երևանում, Դիլիջանում, Բերդում և Ծաղկունքում:
Համերգայինրջագայությունը կազմակերպվում է Դանիայի թագավորությունում ՀՀ դեսպանության և «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին