Վաճառքում է հայտնվել iPhone 6s՝ չինացիների և հայերի համար (լուսանկարներ)
Ռուսական Caviar ընկերությունը, որը մասնագիտանում է բջջային հեռախոսների հարդարմամբ, նոր հավաքածու է թողարկել iPhone 6s-ի բազայի վրա: Լենտա.ռու կայքը գրում է, որ հավաքածուն ստացել է Atlante անունը և նվիրված է աշխարհի երկրներին:
Հավաքածուում ներկայացված է մի քանի մոդել, որոնցից յուրաքանչյուրը զարդարված է երկրներից մեկի խորհրդանիշով՝ Ռուսաստան, Իտալիա, Չինաստան, Հայաստան և այլն:
Սմարթֆոնների դիզայնը նույն ոճով է. հետին մասի վերջին շերտն արված է ոսկուց և լրացված է երկրի տեսարժան վայրերի, խորհրդանիշների պատկերով:
Սմարթֆոնների արժեքն է 149 հազարից մինչև 210 հազար ռուբլի՝ կապված մոդելից և հիշողության ծավալից:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները