Հարբած աղջիկը ուղիղ եթեր է հեռարձակել մեքենայի ղեկին իր խայտառակությունը (տեսանյութ)
Ամերիկուհի Ուիթնի Բիլլը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Լեյքլենդ քաղաքում տհաճ իրավիճակում է հայտնվել. Periscope ծրագրի օգնությամբ նկարել է իրեն` ինչպես է ոգելից խմիչք օգտագործել տեղի բարերից մեկում, այնուհետև նստել ղեկին: Ոչ սթափ վիճակում նրա վարելը հայտնվել է համացանցում: Ավելին, ձայնագրության ընթացքում աղջիկը անկապ խոսքեր է հնչեցրել` «Որտե՞ղ եմ, ժողովուրդ», «Իմ կարծիքով, անիվս ծակվել է», «պետք է տուն գնամ» և այլն:
Մարդիկ, տեսնելով ձայնագրությունը ուղիղ եթերում, զանգահարել են ոստիկանություն` աղջկան ձերբակալելու համար: Ren.tv-ն տեղեկացնում է, որ նրան ձերբակալել են` ոչ սթափ վիճակում մեքենան վարելու մեղադրանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ