11:22 03/09/2010 » Օրվա մամուլի տեսություն

Ադրբեջանը հարցի լուծումը տանում է փակուղի

«Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ՌԴ նախագահի Ադրբեջան կատարած այցին, նշել է. «Դա հերթական այցելություն է, որպեսզի հանդարտեցնի Ադրբեջանում ծավալվող հակառուսական հիստերիան: Խոսելով ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանի օրակարգում Ադրբեջանի նախաձեռնությամբ ներառված բանաձևի մասին՝ Է. Շարմազանովն ասել է, թե դրա հնարավոր ընդունումը Հայաստանի վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ կառույցի որոշումները պարտադիր ուժ չունեն:

Անդրադառնալով այն փաստին, որ ադրբեջանական նախաձեռնությունը մշտապես աջակցություն է ստանում Իսլամական կոնֆերանսի անդամ երկրների կողմից՝ պատգամավորը նշել է, թե հույսը դնելով այդ կազմակերպության անդամ երկրների վրա` Ադրբեջանը խնդրին կրոնական բնույթ է տալիս: … Է. Շարմազանովը նշել է, որ Հայաստանը պետք է բացի միջազգային հանրության աչքերը և ցույց տա, որ Ադրբեջանը հարցի լուծումը տանում է փակուղի:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց