12:00 07/09/2010 » Օրվա մամուլ

Ադրբեջանն ապակայունացնում է տարածաշրջանը ԱՄՆ-ի ռեսուրսներով

«Новое Время»-ն, անդրադառնալով սեպտեմբերի 4-ին ադրբեջանցիների կողմից իրականացրած ռազմական դիվեսիային, գրում է, որ նմանատիպ բոլոր դիվերսիաների ժամանակ ադրբեջանցի զինվորների դիակները միշտ հայտանբերվում են հայկական կողմում, ինչն արդեն վկայում է այն մասին, որ դիվերսիայի կազմակերպիչը Ադրբեջանն է:

Թերթը նաև նշել է, որ երեք ամսվա ընթացքում Ադրբեջանը երեք լայնամասշտաբ դիվերսիա է իրականացրել, սակայն ԱՄՆ-ը, որը Մինսկի խմբի համանախգահող երկիր է, շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Հոդվածագիրը նշում է, որ ԱՄՆ-ի ռեսուրսներն Ադրբեջանն օգտագործում է տարածաշրջանն ապակայունացնելու համար:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց