11:20 09/09/2010 » Օրվա մամուլ

Տեր-Պետրոսյանը պայքարում է ասֆալտի համար

«Голос Армении»-ն տեղեկացնում է, որ ՀԱԿ-ի երիտասարդական թևի ակտիվիստներն ինտենսիվ հանդիպումներ են ունեցել Մարալիկում և Գյումրիում` Կոնգրեսի մասնաճյուղերի ներկայացուցիչների հետ: Հոդվածագիրը նշում է, որ երիտասարդ լևոնականնների նպատակն է համոզել մարդկանց, որ Լ. Տեր-Պետրոսյանն ազատվել է իր հին համախոհներից և հիմա նոր թափով կսկսի իր քաղաքական պայքարը` առանց Ալեքսանդր Արզումանյանի և Արարատ Զուրաբյանի: Սակայն ՀԱԿ-ի երիտասարդների գաղափարները համախոհներ չեն գտնում, քանի որ ոչ ոք արդեն չի հավատում, որ ԼՏՊ-ն կարող է քաղաքական ուժ ներկայացնել իրենից:

Թերթը տեղեկացնում է, որ Մ. Սարյանի արձանի մոտ պարբերաբար ինչ-որ անբաններ են հավաքվում, որոնք փորձում են մարդկանց համոզել, թե սեպտեմբերի 17-ի ցույցով ԼՏՊ-ն նոր թափ կտա ՀԱԿ-ի քաղաքական գործունեությանը: «Ճշմարիտ նպատակների բացակայության համատեքստում Տեր-Պետրոսյանին մնում է միայն զբաղվել ասֆալտի նվաճումով»,- նշված է հոդվածում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց