11:16 09/09/2010 » Օրվա մամուլ

«Ռուսաստանի հստակ դիրքորոշումը` պատերազմ չպետք է լինի»

«Այն, ինչ Մեդվեդևն արեց հարավային Կովկասում, նորարարություն չէ, սովորական աշխատանք է»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մոսկվայի «Կարնեգի» կենտրոնի (Carnegie Centre) առաջատար մասնագետ, պրոֆեսոր Ալեքսեյ Մալաշենկոն` մանրամասնելով. «Նա ժամանեց Հայաստան, և ամեն ինչ հրաշալի էր. ստորագրվեց ռազմական պայմանագիր, և նա բացահայտեց, որ դա կապ չունի Ղարարաբաղի հետ:

Հետո այցելեց Ադրբեջան և այնտեղ բացատրեց, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հատուկ հարաբերություններ ունի, սակայն այդ հարաբերություններն ուղղված չեն Ադրբեջանի դեմ: Իսկ ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի համար հրաշալի հնարավորություն է` ցուցադրելու, որ ինքը կարող է միջնորդի դեր կատարել: Լավ է, թե վատ`դա այլ հարց է»:

Ըստ նրա, այս զարգացումների արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ռուսաստանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից անհնար է դուրս մղել:

«Եվ այն, ինչ արեց Մեդվեդևը, ևս մեկ անգամ ապացուցեց Ռուսաստանի որդեգրած կուրսը` ոչ մերոնց, ոչ ձերոնց: Եվ ես կարծում եմ`սա համապատասխանում է տարածաշրջանում Ռուսաստանի շահերին: Սակայն նշեմ նաև Ռուսաստանի հստակ դիրքորոշումը` պատերազմ չպետք է լինի: Կարծում եմ` այն չի էլ լինի: Այսօր խիստ վտանգավոր է պատերազմ սկսել»,-հայտարարել է ռուսական քաղաքականության մեջ բավական մեծ հեղինակություն վայելող փորձագետը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց