Ընտրություններից առաջ խաղի կանոններ մշակելը կթուլացնի լարվածությունը

10:44 07/02/2012 » Քաղաքական

Ընտրություններից առաջ խաղի կանոններ մշակելը կթուլացնի լարվածությունը

Անդրադառնալով կոալիցիոն կուսակցությունների հաճախակի հանդիպումներին` «Голос Армении»-ն նշում է, որ կոալիցիայի ներսում գծագրվում են խաղի կոնկրետ կանոններ, որոնք թույլ կտան ընտրությունների ժամանակ զգալիորեն թոթափել լարվածությունը:

Թերթը մեջբերում է ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին, ուր վերջինս հայտարարել է, որ ԲՀԿ-ն դուրս չի գալու կոալիցիայից և որ ԲՀԿ-ի վրա որևէ ճնշում չի գործադրվում: ԲՀԿ-ից անմիջապես հայտարարություններ հնչեցին, թե Բոստանջյանն իր անձնական տեսակետն է ներկայացնում, ինչի կապակցությամբ թերթը գրում է. «Գուցե ԲՀԿ-ում որոշ մարդկանց համար Բոստանջյանի հայտարարությունները չափից դուրս բարյացակամ թվացին, սակայն դժվար թե ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումը էականորեն տարբերվի պատգամավորի հայտարարածից: Մյուս կողմից` եթե Բոստանջյանն իր նեղ անձնական տեսակետն է ներկայացրել, ապա ԲՀԿ-ի համար ժամանակն է ներկակայացնել պաշտոնական տեսակետը»:

Ինչ վերաբերում է բացարձակ համամասնական ընտրակարգի վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշմանը` «Голос Армении»-ն նկատում է, որ քվերակություն այդ հարցով դեռ չի եղել, և պարզ չէ, թե քվերակության դեպքում ԲՀԿ-ն ինչ դիրքորոշում կունենա:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց