Խորհրդավոր այց. Ինչու է գալիս ԵՄ խորհրդի նախագահը

09:29 30/06/2012 » Օրվա մամուլ

Խորհրդավոր այց. Ինչու է գալիս ԵՄ խորհրդի նախագահը

ՀՀ Նախագահի լրատվական ծառայությունից երեկ հաստատել են «Հայկական ժամանակի» թղթակցի տեղեկություններն այն մասին, որ եկող շաբաթվա սկզբին Հայաստան է այցելելու Եվրոպական միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյը:
Թերթի թղթակցին հայտնի է դարձել, որ հուլիսի 4-ին ԵՄ նախագահը հանդիպում է ունենալու խորհրդարանական խմբակցությունների հետ, այնուհետև ելույթ է ունենալու ԱԺ նիստերի դահլիճում` պատգամավորական ողջ կորպուսի համար: Յուրաքանչյուր խմբակցության հնարավորություն է տրվելու ԵՄ նախագահին ուղղել մեկ հարց: Թե ինչ թեմայով է լինելու ելույթը, դեռ հայտնի չէ: Ըստ թերթի` ելույթի ֆորմատը խիստ ուշագրավ է ու կարծես թե աննախադեպ մեր երկրի դեպքում. «Ուշագրավ է նաև այն, որ Սերժ Սարգսյանը ընդամենը հունիսի 27-ին էր երկօրյա աշխատանքային այցով գտնվում Բրյուսելում, որտեղ հանդիպել է ԵՄ բարձր ղեկավարների հետ»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց