Առաջիկա ՀՀԿ ԳՄ նիստում կորոշվի փոխնախարարների հարցը

09:21 18/07/2012 » Օրվա մամուլ

Առաջիկա ՀՀԿ ԳՄ նիստում կորոշվի փոխնախարարների հարցը

«Հրապարակը» գրում է, որ ՀՀԿ-ում բոլորն արձակուրդում են, բացի կազմհանձնաժողովից, որը նախապատրաստվում է ՏԻՄ ընտրություններին. «ՀՀԿ գլխավոր գրասենյակի վերանորոգման աշխատանքները կավարտվեն աշնանը, իսկ մինչ այդ Գործադիր մարմնի` այդ թվում և այս հինգշաբթի օրվա նիստը տեղի կունենա Կենտրոնի գրասենյակում, որտեղ ընտրությունների ժամանակ Ռուբեն Սադոյանի շտաբն էր: Կքննարկվի՞ այս անգամ փոխմարզպետների և փոխնախարարների հարցը, ՀՀԿ-ում դժվարացան ասել, առավել հավանական է` ոչ: Դա առանց վարչապետի հնարավոր չէ»:
Թերթը հիշեցնում է, որ առաջին հերթին քննարկվելու է ՕԵԿ փոխնախարարացուների` Դավիթ Կարապետյանի հարցը, ով, ըստ ամենայնի, կդառնա կրթության և գիտության փոխնախարար, և Ներսես Զուլոյանի հարցը, ով կդառնա առողջապահության փոխնախարար: Բոլոր դեպքերում, ըստ թերթի, հարցը լուծվելու է փաթեթով, կլուծվի նաև այն հարցը, թե մնո՞ւմ են իրենց պաշտոններին ԲՀԿ փոխնախարարներն ու փոխմարզպետները:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց