Ինչու Միգրացիոն ծառայությունը տվյալներ չի հրապարակում
ՀՀ Միգրացիոն ծառայությունը դեռ չի հրապարակել այս տարվա առաջին երեք ամիսներին ՀՀ ժամանումների և ՀՀ-ից մեկնումների վիճակագրությունը: Այդ ցուցանիշը միշտ հրապարակվում էր տվյալ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա կեսին: Այսինքն` այդ վիճակագրությունը պետք է հրապարակված լիներ ապրիլի կեսին:
ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ Ազգային վիճակագրության ծառայությունը դեռ իրենց տվյալ չի տրամադրել:
Այնուհետ թերթը հավելել է. «Մի քանի օր առաջ տեղեկություններ էինք ստացել, որ ժամանումների և մեկնումների վիճակագրությունը չի հրապարակվում, քանի որ պատկերը խայտառակ է: Այդ վիճակագրությունից մոտավոր պատկեր է ստեղծվում, թե ևս քանի մարդ է անվերադարձ հեռանալու Հայաստանից: Եվ այդ ցուցանիշի հրապարակումը ձգձգելով՝ մեր վիճակագիրները կամ փորձում են մի քիչ «պլպլացնել» ցուցանիշները, կամ էլ ձգել մինչև Երևանի ավագանու ընտրություններ: Այս տարվա առաջին երկու ամիսների տվյալներով՝ մեկնածների և ժամանածների բացասական սալդոն նախորդ տարվա համեմատ աճել էր 1.5 անգամ: Դա նշանակում է, որ տարվա կտրվածքով Հայաստանից կարտագաղթի առնվազն 70 հազար մարդ, վերջին հինգ տարիների կտրվածքով` 330 հազար մարդ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում