ՀՀԿ-ական պատգամավորի մտերիմը դպրոցի տնօրեն է նշանակվել
«Հրապարակ»-ը գրում է. «Էրեբունի համայնքի թիվ 17 դպրոցի նոր տնօրենը` Լիլիթ Թևանյանը, որոշ լուրերով, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի մտերիմներից է: Մուրադյանը, ով ՀՀԿ ցուցակում հայտնվել է Մհեր Սեդրակյանի հետ իր կապերի շնորհիվ, նույն կապերը գործադրել է տնօրեն նշանակելու համար:
Հիշեցնենք, որ սա այն դպրոցն է, որի նախկին տնօրենը հեռացվեց Մհեր Սեդրակյանի ջանքերով: Այն երեխան, որին տնօրենի դիտողությունը, բջջայինով չխոսելու համար, ծանր նստեց վերջինի վրա. նա ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի քրոջ որդին է, իսկ Ղազարյանը` Մհեր Սեդրակյանի որդու ընկերը»: