Սամվել Ֆարմանյանը՝ Սփյուռքի նախարար նշանակվելու մասին
Այս օրերին մամուլը տարատեսակ կանխատեսումներ է անում, թե ով ինչ պաշտոն կզբաղեցնի նոր ձևավորվող կառավարությունում: Ի թիվս այլ պատգամավորների` հնչել է նաև Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի անունը, ում ոմանք տեսնում են Սփյուռքի նախարարի աթոռին:
Վերջինս «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել է, որ ինքը մամուլի հրապարակումները գնահատելով հանդերձ, շնորհակալություն է հայտնում այդ մտքի հեղինակին, սակայն ցանկանում է ընդգծել, որ իր հետ որևէ քննարկում այդ հարցով չի եղել և որ ինքը մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր է, ներկայացնում է իր ընտրողների շահերը: