ՀՅԴ-ն սկսում է թանկացնել իրեն
«Քառյակը գործում է՝ ի հեճուկս բոլոր չարախոսների»,-երեկ քառյակի նիստի ավարտից հետո հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Քառյակի գործունեության շարունակության միակ խոչընդոտը այս պահին ՀՅԴ-ն է, որը դեռ չի հստակեցրել նոր կառավարության նկատմամբ ունեցած վերաբերմունքը: ՀՅԴ-ականներն այդպես էլ հստակ չեն պատասխանում հարցին» թե իրենք կարո՞ղ են մաս կազմել կառավարության, թե՞ կմնան ընդդիմություն: Նույնիսկ քառյակի հավաքին մասնակցած այլ կուսակցությունների ներկայացուցիչների համար է անորոշ մնացել ՀՅԴ-ի դիրքորոշումը: Արմեն Ռուստամյանը բոլոր այդ հարցերին ի պատասխան ասում է, որ ապրիլի 18-20-ը Երևանից դուրս տեղի է ունենալու ՀՅԴ Գերագույն ժողով, որի ընթացքում էլ հստակեցվելու է իրենց դիրքորոշումը»,-գրել է «168 Ժամ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ